Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 12 ℃

Рус Eng

Էնֆիլդը տխուր է. ՉԼ-ում Մադրիդի «Ռեալը» ճախրում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպորտ

22 Փետրվարի, 9:52

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալ Մադրիդը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Լիվերպուլի» դեմ։ 

Արդեն 4-րդ րոպեին Դարվին Նունյեսի կրնկով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ բացեց հաշիվը։ Հյուրերը դեռ չէին հասցրել ուշքի գալ, երբ 14-րդ րոպեին Տիբո Կուրտուան կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Մոհամեդ Սալահը գրավեց դատարկ դարպասը` հաշիվը դարձնելով 2:0։

Մնացած հատվածում հյուրերի դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ աչքի ընկնելով 21-րդ և 36-րդ րոպեներին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում արդեն մադրիդյան ակումբն առաջ անցավ հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ պաշտպան Էդեր Միլիտաոն։

Հետո երկու անգամ մրցակցի դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։ Մադրիդի «Ռեալը» դարձավ եվրոպական մրցաշարերի պատմության մեջ առաջին թիմը, որը «Էնֆիլդում» 5 գոլ խփեց «կարմիրներին»:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը