Սպորտ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը 9 մեդալ է նվաճել Ռուսաստանի Ռյազան քաղաքում անցկացված միջազգային մրցաշարում: Հայաստանի թիմը մրցաշարին մասնակցել է 11 ըմբիշներով, որոնք նվաճել են 6 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Մրցաշարում հաղթողի կոչումը նվաճել են Կարապետ Մանվելյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանն (67 կգ) արժանացել է արծաթե, Աշոտ Կիրակոսյանը (77 կգ) և Հովհաննես Հարությունյանը (87 կգ)՝ բրոնզե մեդալների: Հայ ըմբիշները մրցաշարին մասնակցել են Արմեն Բաբալարյանի և Մովսես Կարապետյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք՝ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում փետրվարի 23-26-ը կանցկացվի Իբրահիմ Մուստաֆայի անվան միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացված կլինի միայն ազատ ոճայինների պայքարում: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հանդես կգան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւ Արման Ավագյանը (79 կգ): Մրցաշարին աշխարհի 48 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: