«Նապոլին» առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթում է «Այնտրախտին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
22 Փետրվարի, 10:09
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Նապոլին» հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» (2:0): Լուչիանո Սպալետիի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Վիկտոր Օսիմհենն ու Դի Լորենցոն։
Նշենք, որ 22-ամյա վրացի ֆուտբոլիստը հանդիպման 36-րդ րոպեին չիրացրեց 11-մետրանոցը։ Հանդիպման 58-րդ րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ ստացավ գերմանական ակումբի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։
Թիմերի պատասխան խաղը կկայանա մարտի 15-ին։