Հայաստանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Ստրանջայի մրցաշարում
Սպորտ
20 Փետրվարի, 19:01Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում: Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմինն էր:
Հայ բռնցքամարտիկն առաջին երկու ռաունդներում շատ լավ է աշխատել ու միավորների մեծ պաշար է հավաքել: 3-րդ ռաունդում մրցակիցը փոքր-ինչ ակտիվ էր, բայց դա մենամարտի ելքի վրա չի ազդել և բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհել են հայ բռնցքամարտիկին:
Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացված է 12 մարզիկով: