Սպորտ

«Բարսելոնան» շարունակում է հաղթարշավը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։ «Կապտանռնագույները» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեցին մրցակցին։ 

Կատալոնական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Սերժի Ռոբերտոն և Ռոբերտ Լևանդովսկին։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ֆերան Տորրեսը:

Կատալոնական ակումբը 59 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և 8 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։