Արգենտինայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ հաղթեց «Պլատենսեին»։ Տանտերերի կազմում 67-րդ րոպեին խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը 8 րոպե անց տպավորիչ գոլի հեղինակ է դարձել:
Հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Առաջին խաղակեսում «Բոկայի» կազմում աչքի ընկան Ֆիգալն ու Մերենտիելը, իսկ հյուրերի կազմում՝ Սերվետոն։
«Բոկա Խունիորսը» չորս խաղից հետո 7 միավորով 6-րդն է, «Պլատենսեն» նույնքան հանդիպումից հետո 5 միավորով 16-րդն է: