Էմերսոնի և Սոնի գոլերը օգնեցին «Տոտենհեմին» հաղթել «Վեսթ Հեմին»
Սպորտ
19 Փետրվարի, 23:27
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Տոտենհեմը» հաղթեց «Վեսթ Հեմին»։ Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։ 56-րդ րոպեին Բեն Դեւիսի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Էմերսոնը, իսկ 16 րոպե անց Սոն Հյոնգ-Մինը կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
«Տոտենհեմը» վաստակեց 42 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղն է զբաղեցնում՝ շրջանցելով «Նյուքասլին»:
«Վեսթ Հեմը» 20 միավորով 18-րդն է:
Հետևեք մեզ Telegram-ում