Սպորտ

Թուրքիայում երկրաշարժից հետո անհետ կորած Քրիստիան Աթսուն մահացած է հայտնաբերվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Գանայի հավաքականի ֆուտբոլիստին մահացած են գտել:

«Երկրաշարժից հետո անհետ կորած Քրիստիան Աթսուն մահացած է հայտնաբերվել»,- այս մասին հայտնել է մարզիկի գործակալը։

31-ամյա Աթսուն եղել է Գանայի ազգային հավաքականի և թուրքական «Հաթայսպոր» ակումբի կիսապաշտպանը։ Նա նախկինում հանդես է եկել «Չելսիում»։