Սպորտ

Արսեն Զախարյանն ու նրա գործակալը ոչինչ չգիտեն թուրքական «Գալաթասարայի» հետաքրքրության մասին

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ո՛չ ինքը, ո՛չ ֆուտբոլիստը ոչինչ չգիտեն թուրքական «Գալաթասարայի» հետաքրքրության մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Զախարյանին ձեռք բերելու հարցում հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»։