Դրամա Կամպ Նոուում. «Բարսելոնան» և «Յունայթեդը» արդյունավետ խաղում չպարզեցին հաղթողին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
17 Փետրվարի, 9:59
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթրի Յունայթեդի» հետ: Երկրորդ խաղակեսի սկզբում կատալոնացիները բացեցին հաշիվը, երբ 50-րդ րոպեին պաշտպան Մարկոս Ալոնսոն գրավեց դարպասը։ Սակայն երկու րոպե անց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հավասարեցրեց հաշիվը:
59-րդ րոպեին էլ հաշվի մեջ առաջ անցան արդեն «Յունայթեդի» ֆուտբոլիստները. անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում ինքնագոլի հեղինակ դարձավ Ժյուլ Կունդեն։ «Բարսային» պարտությունից փրկեց հանդիպման 76-րդ րոպեին հարձակվող Ռաֆինյայի գոլը։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին։