Մեսսիի հայրը հայտարարել է, որ որդին չի վերադառնա «Բարսելոնա»
Սպորտ
16 Փետրվարի, 22:56
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին հայտարարել է, որ իր որդին չի վերադառնա «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը։
«Չեմ կարծում, որ Լեոն կվերադառնա «Բարսելոնա»: Դժվար թե նման հնարավորություն կընձեռնվի։ Չենք շփվել նախագահ Ժոան Լապորտայի հետ, ոչ մի առաջարկ չենք ստացել»,- ասել է Խորխե Մեսսին։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» 2021 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Ֆրանսիայի առաջնության 18 խաղում դարձել է 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։