Ինչպես հաղորդում են մի շարք սպորտային հայտնի լրատվականներ, «ՊՍԺ»-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին և «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոլին գաղտնի հանդիպում են ունեցել Փարիզում՝ քննարկելու Նեյմարի հնարավոր տրանսֆերը լոնդոնյան ակումբ։
«Ազնվականները» նոր ղեկավարության օրոք այս տրանսֆերային շուկայում այնքան գումար են ծախսել, որ թվում էր՝ շուտով նրանք պատրաստվում էին կանգ առնել:
«The Mirror»-ը հայտնում է, որ Չելիսիի» սեփականատերը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել երեքշաբթի՝ չեմպիոնների լիգայի «ՊՍԺ»-«Բավարիա» խաղից առաջ։
Նշենք, որ այս մրցաշրջանում Նեյմարի ապագան փարիզյան ակումբում ուշադրության կենտրոնում է Կիլիան Մբապեի հետ շարունակվող լարված հարաբերությունների ֆոնին։