Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

12 հայ բռնցքամարտիկ կմասնակցի Ստրանջայի մրցաշարին

Սպորտ

16 Փետրվարի, 19:23

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 63 կգ), Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը (երկուսն էլ՝ 67 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Հավաքականն այս օրերին վերջին մարզումներն է անցկացնում Օլիմպավանում: Թիմի հետ համատեղ հավաք է անցկացնում նաև Մոլդովայի հավաքականը:

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը