«Ռեալը» 4 անպատասխան գնդակ է ուղարկում «Էլչեի» դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
16 Փետրվարի, 10:26
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Էլչեին»՝ 4:0։ Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց Մարկո Ասենսիոն։ Մինչև ընդմիջում դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման՝ 2 անգամ հստակ իրացնելով 11 մետրանոցները։ 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկա Մոդրիչը։
Այսպիսով, «Ռեալը» 48 միավորով 2-րդ տեղում է և 8 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։