Շաբաթ, 25 Մարտի 2023

USD385.22

EUR411.28

RUB4.86

Երևան 19 ℃

Рус Eng

Անգլիայում պայքարը սրվում է. «Մանչեսթր Սիթին» հյուրընկալվելիս հաղթում է «Արսենալին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպորտ

16 Փետրվարի, 10:14

Անգլիայի առաջնության 12-րդ տուրի հետաձգված խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։ Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 24-րդ րոպեին Կևին Դե Բրույնեի խփած գոլին 42-րդ րոպեին պատասխանեց Բուկայո Սական՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։

Հանդիպման երկրորդ խաղակեսում նախ «քաղաքայիններին» առաջ մղեց Ջեք Գրիլիշը, իսկ հետո Էրլին Հալանդը փակեց դե Բրույնեի փոխանցումը և խփեց երրորդ գոլը։

Այս հաղթանակից հետո «քաղաքաբնակները» վաստակեցին 51 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գլխագորեցին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» նույնպես ունի 51 միավոր և նահանջեց 2-րդ հորիզոնական, սակայն «զինագործները», «քաղաքաբնակների» համեմատ, մեկ հանդիպում քիչ են անցկացրել։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Գոռ Մադոյան

Իրան-Սաուդյան Արաբիա «ձնհալը». Չինաստանի հաղթանա՞կ, թե՞ ԱՄՆ պարտություն

Արման Գալոյան

Օսկանյանը հանկարծ զիջումների կողմնակից է դարձել. ո՞ւր է ասպետական զղջումը