Սպորտ

Իրանա-ամերիկյան միլիարդատերը ցանկանում է գնել «Տոտենհեմ» ակումբը

Իրանա-ամերիկյան միլիարդատեր Ջամ Նաջաֆին պատրաստվում է անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբը 3,75 մլրդ դոլարով գնելու առաջարկ անել:

Այդ մասին չորեքշաբթի հայտնել Է Financial Times թերթը:

Պարբերականի տեղեկություններով՝ գումարի 70%-ը կներդնեն մագնատին պատկանող «MSP Sports Capital» ընկերությունը և նրա գործընկերները, մնացած 30%-ը՝ Աբու Դաբիի ներդրողները։