Ժերար Պիկեն պատմել է, թե ինչպես է Ժոզե Մոուրինյոն ազդել Սերխիո Ռամոսի հետ իր հարաբերությունների վրա։
«Մենք համարյա միշտ ընկերներ ենք եղել, մինչև Մոուրինյոն տեղափոխվեց «Ռեալ»։ Դրանից հետո մեր հանդիպումները («Կլասիկո»-ում) չափազանց լարված դարձան: Այդ ժամանակ հավաքականում մեր հարաբերությունները լավ չէին։ Կարծում եմ՝ Մոուրինյոյի հեռանալուց հետո մենք կարողացանք վերականգնել հարաբերությունները։ Եվ դա «Եվրո-2012»-ում հաղթելու և հավաքականի հետ մեր հաջողությունների բանալին էր»,-այս մասին ասել է «Բարսելոնայի» նախկին պաշտպանն ու ավագը Ջոն Նելիսին տված հարցազրույցում։