Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բավարիան» Փարիզում մրցեց ՊՍԺ-ի դեմ։ Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների նվազագույն հաշվով հաղթանակով։ Ալֆոնսո Դեյվիսի փոխանցումից հետո 53-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Կինգսլի Կոմանը։
Հատկանշական է, որ փոխարինման մտած հարձակվող Կիլիան Մբապեն հանդիպման վերջնամասում հավասարեցրեց հաշիվը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։
Հիշեցնենք, որ թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 9-ին: