Լոնդոնի «Չելսին» նոր պայմանագիր է կնքել Տիագո Սիլվայի հետ։
Ինչպես գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնյան ակումբը կենտրոնական պաշտպանի հետ լիակատար համաձայնության է հասել նոր պայմանագրի պայմանների շուրջ: Համաձայնագրի ժամկետը հաշվարկվելու է մինչև 2024 թվականի հունիսը։
Այժմ «Չելսին» պատրաստում է անհրաժեշտ թղթերը։ Բրազիլացու հետ նոր պայմանագիրը շուտով կստորագրվի։
Տիագոն «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների լիգայում, Եվրոպայի «սուպերգավաթում» և աշխարհի ակումբային առաջնությունում։