Սպորտ

Հայ պարալեռնադահուկորդները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Իրանում

Հայ պարալեռնադահուկորդները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Իրանում

Հայ պարալեռնադահուկորդներ Ստասիկ Նազարյանը, Հայկ Աբգարյանը, Տիգրան Գրիգորյանը և Էրիկ Գրիգորյանը մասնակցել են Իրանում կայացած պարալեռնադահուկի ազգային առաջնությանն ու նվաճել երեք մեդալ:

Հսկա ոլորավայրէջք ձևում հաղթող է ճանաչվել Ստասիկ Նազարյանը, իսկ Հայկ Աբգարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ոլորավայրէջք մրցաձևում Ստասիկ Նազարյանը կրկին ցույց է տվել լավագույն արդյունքը՝ նվաճելով երկրորդ ոսկե մեդալը: Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան շնորհավորել է մարզիկներին և մաղթել նորանոր հաղթանակներ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական