Սպորտ

«Ռեալը» հաղթում է «Ալ-Ահլիին» և դուրս գալիս ակումբային Աշխարհի առաջնության եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարոկկոյում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ կիսաեզրափակիչում Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլին» մրցեց եվրոպական Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» հետ: «Ռեալը» 4։1 հաշվով առավելության հասավ «Ալ-Ահլիի» նկատմամբ։

Իսպանական ակումբի կազմում աչքի են ընկել Վինիսիուս Ժունիորը, Ֆեդե Վալվերդեն, Ռոդրիգոն և Սերխիո Արիբասը։ Մադրիդցիները կարող էին ևս մեկ գոլ խփել, սակայն հանդիպման վերջնամասում Լուկա Մոդրիչը չիրացրեց 11-մետրանոցը։

Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը փետրվարի 11-ին եզրափակիչում կմրցի Ասիայի Չեմպիոնների Լիգայի հաղթող, Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հետ, նույն օրը երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն «Ալ Ահլին» և Լիբերտադորեսի գավաթակիր բրազիլական «Ֆլամենգոն»: