Սպորտ

«Մարսելը» «ՊՍԺ»-ին դուրս է թողում Ֆրանսիայի գավաթի համար պայքարից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Մարսելը» սեփական հարկի տակ մրցել է ՊՍԺ-ի դեմ։ «Մարսելը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։

Առաջին խաղակեսում թիմերը մեկական անգամ գրավեցին միմյանց դարպասը:  Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ալեքսիս Սանչեսը, իսկ փարիզցիների գոլը խփեց Սերխիո Ռամոսը։ «Մարսելին» հաղթանակը պարգևեց 57-րդ րոպեին Ռուսլան Մալինովսկիի խփած գեղեցիկ գնդակը։

Այսպիսով, «Մարսելը» դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, իսկ ՊՍԺ-ն դուրս է մնում հետագա պայքարից: