Իսպանական Պրիմերայի 20-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Սևիլյային»: Չավիի թիմը հրաշալի հանդիպում անցկացրեց՝ երկրորդ խաղարկեսում գրավելով մրցակցի դարպասը երեք անգամ: Կատալոնական ակումբի կազմում աչքի ընկան Ժորդի Ալբան, Գավին և Ռաֆինյան։
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 2-րդ տեղում ընթացող «Ռեալին» գերազանցելով 8 միավորով: «Սևիլյան» 21 միավորով 16-րդն է: