«Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է 2009-2018 թվականներին ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։
Այսօր Անգլիայի Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009/10 մրցաշրջանից ի վեր ֆինանսական կանոնների ավելի քան 100 խախտման մեջ:
Ինչպես գրում է The Times-ը՝ վկայակոչելով ԱՊԼ-ի կանոնները, նման խախտումները վաղեմության ժամկետ չունեն։
Daily Mail-ը պարզաբանում է, որ եթե «Մանչեսթեր Սիթիի» մեղքը ֆինանսական խախտումների մեջ հաստատվի, ակումբը կարող է կրել տարբեր պատժամիջոցներ, ընդհուպ՝ մինչև միավորների կորուստ և ԱՊԼ-ից հեռացում:
«Մանչեսթեր Սիթին» դեռևս չի մեկնաբանել ստեղծված իրավիճակը, սակայն, ինչպես պնդում է Daily Mail-ը, պատրաստ է «համառորեն» պաշտպանվել: