Սպորտ

Անչելոտիի թիմը ձախողվում է՝ մեծացնելով միավորների տարբերությունը առաջատարից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մալյորկայի» դեմ։ Կառլո Անչելոտտի թիմը անակնկալ պարտություն կրեց մրցակցից՝ 0:1 հաշվով: Խաղի միակ գոլը գրանցվեց 13-րդ րոպեին։ Մադրիդյան ակումբի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը դարձավ ինքնագոլի հեղինակ։

Նշենք, որ 59-րդ րոպեին Ասենսիոն չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը:

«Ռեալը» 45 միավորով 2-րդ տեղում է՝ արդեն 8միավոր զիջելով առաջատար «Բարսելոնային»։