Սպորտ

«Ինտերը» կրկին հաղթում է միլանյան դերբիում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում «Ինտերը» մրցեց «Միլանի» հետ: Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գոլ. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց 34-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի խփած միակ գոլը։ 

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 71-րդ րոպեին։

«Ինտերը» 43 միավորով 2-րդ տեղում է, «Միլանը»՝ 38 միավորով նահանջեց 6-րդ տեղ։