Սպորտ

Դանի Ալվեշը լուրջ խնդիրներ ունի հարկերը չվճարելու պատճառով

Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեշը Իսպանիայի պետական գանձապետարանին ավելի քան 2,25 միլիոն եվրո է պարտք։

Բրազիլացի ֆուտբոլիստը լուրջ խնդիրներ ունի հարկերը չվճարելու պատճառով։

Ըստ El Confidencial-ի, 2022 թվականի մարտին նրանից պետությունն առգրավվել էր Բարսելենայի բնակարանը, իսկ ապրիլին գանձապետարանը բռնագրավել էր Ալվեշի ունեցվածքի 50%-ը՝ 2,088,979,57 եվրո մայր գումարի և, որպես տոկոս, 170,091,65 եվրոյի չափով։