Ուրբաթ, 31 Մարտի 2023

USD385.81

EUR414.56

RUB4.82

Рус Eng

Ռոնալդուի կնոջը սպառնում է տուգանք՝ Սաուդյան Արաբիայի պարկեշտության մասին օրենքը խախտելու համար

Միջազգային

4 Փետրվարի, 22:45

Իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի կինը, կարող է տուգանվել Սաուդյան Արաբիայի պարկեշտության մասին օրենքը խախտելու համար։ հայտնում է Marca-ն։

Սաուդյան Արաբիան մուսուլմանական երկիր է, որն ունի խիստ կանոններ՝ հատկապես կանանց համար: Ջորջինան հանրության առաջ աբայա է կրում։ Սա հասարակ և ազատ զգեստ է, որը բնորոշ է Սաուդյան Արաբիային և կապված է մահմեդական կրոնի կանանց հետ:

Բայց, ինչպես հայտնում է աղբյուրը, նա կրել է բացվածքով զգեստ, որն էլ տուգանքի պատճառ կարող է հանդիսանալ:

2019 թվականին Սաուդյան Արաբիան ընդունել է պարկեշտության մասին օրենք։ Հասարակական վայրերում խորհուրդ է տրվում կրել լայն հագուստ, որը ծածկում է արմունկներն ու ոտքերը։ Խախտման համար նախատեսված է ֆինանսական տույժ։ Առաջին անգամ այն ​​համարժեք է 25 եվրոյի:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում