Ուրբաթ, 31 Մարտի 2023

USD385.81

EUR414.56

RUB4.82

Рус Eng

Ռոնալդուն առաջին գոլն է խփել «Ալ-Նասրի» կազմում՝ պաշտոնական խաղերում

Սպորտ

3 Փետրվարի, 21:29

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արաբական ակումբի կազմում առաջին գոլն է խփել պաշտոնական խաղերում։ 

Սաուդյան Արաբիայի առաջնության 15-րդ տուրում «Ալ-Նասրն» արտագնա ոչ-ոքի խաղաց «Ալ-Ֆաթեհ»-ի հետ (2:2): Ռոնալդուն ամբողջ հանդիպումն անցկացրել է ավագի թևկապով և 93-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ իրացնելով 11 մետրանոցը։

Հիշեցնենք, որ Կրիշտիանուն պայմանագիր է ստորագրել «Ալ-Նասրի» հետ 2022 թվականի վերջին՝ նախքան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելը։

Սաուդյան Արաբիայում կայացած երկու պաշտոնական խաղում Ռոնալդուն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Միաժամանակ, պորտուգալացին դուբլի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի հետ «Ալ-Նասրի» և «Ալ-Հիլալի» միացյալ թիմի կազմում՝ ընկերական խաղում (4:5):

 

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Քաղաքական մտքի դեգրադացիան Դավիթ Բաբայանից մինչև Կարդինալ Ռիշելյե

Գոռ Մադոյան

Չինական արշավանքը Ռուսաստան. ի՞նչ էր անում Սին Մոսկվայում