Փետրվարի 2-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2025թ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Մեր հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ մեր թիմի մրցակիները կլինեն Չեռնոգորիայի, Ալբանիայի, Ֆինլանդիայի, Շվեյցարիայի և Ռումինիայի հավաքականները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Արդեն հաստատվել է նաև մեր հավաքականի խաղացանկը՝
08.09.23 Հայաստան-Ալբանիա
12.09.23 Հայաստան-Մոնտենեգրո
13.10.23 Ռումինիա-Հայաստան
17.10.23 Հայաստան-Շվեյցարիա
17.11.23 Շվեյցարիա-Հայաստան
21.11.23 Ֆինլանդիա-Հայաստան
22.03.24 Մոնտենեգրո-Հայաստան
26.03.24 Հայաստան-Ռումինիա
06.09.24 Հայաստան-Ֆինլանդիա
15.10.24 Ալբանիա-Հայաստան