«Կարևոր է, որ սկսելու ենք տնային երկու հանդիպումներով»․ Ռաֆայել Նազարյան.
Սպորտ
3 Փետրվարի, 8:31
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մեկնաբանել է Մ-21 Եվրո-2025-ի որակավորման փուլի վիճակահանության արդյունքները և խաղացանկը.
«Կարելի է ասել, որ հավասարազոր խումբ է՝ առանց շատ թույլ և շատ ուժեղ մրցակիցների: Բոլորն էլ ամուր թիմեր են, իսկ նրանցից երկուսը՝ Ռումինիան և Շվեյցարիան, մասնակցելու են նաև այս տարվա եզրափակիչ մրցաշարին: Նախորդ մրցափուլում Ֆրանսիան համաշխարհային մակարդակի թիմ էր, իսկ այս խմբում վառ ընդգծված ֆավորիտ չկա:
Շատ կարևոր է, որ սկսում ենք տնային երկու հանդիպումներով: Պետք է փորձենք առավելագույնը քաղել այդ հանդիպումներից: Նաև լավ է, որ հոկտեմբերին արտագնա առաջին հանդիպումը Ռումինիայում է, որը համեմատաբար ավելի մոտ է, և Շվեյցարիայի հետ խաղից առաջ հոգնածությունն ավելի քիչ կլինի:
Օրացույցից ևս գոհ եմ: Սկսում ենք սեպտեմբերին և մինչ այդ ժամանակ կունենանք նոր խաղացողներին տեսնելու ընկերական խաղերում»:
Հետևեք մեզ Telegram-ում