Սպորտ

«Բարսելոնան» հաղթում է հետաձգված խաղում և ամրապնդվում է 1-ին հորիզոնականում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լա Լիգայի 17-րդ տուրի խաղում «Բետիսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը 2:1 հաշվով հաղթեց մրցակցին։ Կատալոնյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ռաֆինյան ու Լևանդովսկին: Հանդիպման 85-րդ րոպեին Ժյուլ Կունդեն ինքնագոլի հեղինակ դարձավ։

«Բարսելոնան» 50 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, «Բետիսը» 31 միավորով 6-րդն է։