Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Նոթինգեմ Ֆորեսթի» հետ։ «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին» և դուրս եկավ եզրափակիչ։ Գոլի հեղինակներ դարձան Անտոնի Մարսիալը և Ֆրեդը։
Հիշեցնենք, որ առաջին խաղում ևս «Մանչեսթրը» հաղթել էր 3-0 հաշվով։
«Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակիչում կխաղա «Նյուքասլի» հետ։ Հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին։