Սպորտ

Մոուրինիոյի թիմը ձախողվում է. «Կրեմոնեզեն» Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Կրեմոնեզեն» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ Հռոմեացիները սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեցին «Կրեմոնեզեին»:

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Սիրիլ Դեսերսը, իսկ Զեկի Չելիկը գրավեց սեփական դարպասը։ Հռոմյան ակումբի միակ գոլը խփեց Անդրեա Բելոտին՝ 94-րդ րոպեին: «Կրեմոնեզեն» պայքարը կշարունակի Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում, որի շրջանակում կմրցի «Ֆիորենտինայի» դեմ։