Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ատալանտային»: Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ներաձուրիներին» հաղթանակ պարգևեց Մատեո Դարմիանի խփած միակ գոլը։
Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ինտերը» կհանդիպի «Լացիո»-«Յուվենտուս» զույգի հաղթողի հետ։