Լոնդոնի «Արսենալն» ու «Չելսին» բանակցում են Ժորժինյոյի տրանսֆերի շուրջ։
The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտեյնի տվյալներով՝ ակումբները մոտենում են 31-ամյա կիսապաշտպանի տեղափոխությանը։
Այս պահին Ժորժինյոն «Արսենալի» համար կիսապաշտպանությունն ուժեղացնելու ամենաապահով տարբերակն է, քանի որ «Բրայթոնի» կոշտ դիրքորոշման պատճառով լոնդոնյան ակումբը հաշտվել է, որ ձմռանը չի կարողանա ձեռք բերել Մոյսես Կայսեդոյին։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հավելում է, որ այժմ «Չելսին» և «Արսենալը» ուղղակիորեն բանակցում են Ժորժինյոյի շուրջ:
Ֆուտբոլիստն արդեն համաձայնել է տեղափոխվել «Արսենալ»։ Նա պատրաստ է բուժզննում անցնել, երբ ակումբները վերջնական համաձայնության գան գործարքի պայմանների շուրջ։
Նշվում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Ժորժինյոյի մեծ երկրպագուն է։