Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրում հանդիպեցին «Նապոլին» և «Ռոման»: Սկզբունքային խաղում ուժեղ գտնվեցին Սպալետիի սաները, որոնք հաղթեցին 2-1 հաշվով։ Տանտերերի կազմում 17-րդ րոպեին հաշիվը բացեց Վիկտոր Օսիմհենը։ 78-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց հյուրերի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին։
86-րդ րոպեին Ջովանի Սիմեոնեի խփած գոլը հաղթանակ պարգևեց նեապոլյան ակումբին։
Այսպիսով՝ «Նապոլին» 53 միավորով շարունակում է գլխավոր մրցաշարային աղուսակը: «Ռոման» 37 միավորով 6-րդն է: