Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 19-րդ տուրի տնային խաղում չկարողացավ հաղթել «Ռեալ Սոսյեդադին»։ Խաղը կայացավ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվեց 0։0 հաշվով։
Այսպիսով «Ռեալը» 18 խաղից հետո 42 միավորով 2-րդ տեղում է և 5 միավորով է զիջում առաջատար «Բարսելոնային»։ «Ռեալ Սոսիեդադն» անցկացրել է 19 խաղ և 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։