Սպորտ

«Էլ կլասիկոն»՝ այս անգամ արդեն գավաթի կիսաեզրափակիչում

Այսօր կայացել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը։ Կիսաեզրափակիչը կզարդարեն «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև սկզբունքային հանդիպումները։ Վիճակահանության արդյունքներով մյուս զույգը կազմել են «Օսասունան» և«Ատլետիկ Բիլբաոն»։ 

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում թիմերը երկուական հանդիպում են անցկացնում՝ ի տարբերություն նախորդ փուլերի, որտեղ թիմերը մեկական հանդիպում էին անցկացնում։

 

Հետևեք մեզ Telegram-ում։