Սպորտ

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»

Լոնդոնի «Արսենալի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվել է «Ուրարտու»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 

30-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը, խաղացել է այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Լոնդոնի «Արսենալն» ու «Կրիստալ Փելասը», Ամստերդամի «Այաքսը» և ֆրանսիական «Թուլուզը»։ Սանոգոն «Արսենալի» հետ նվաճել է Անգլիայի գավաթը և սուպերգավաթը:

Յայա Սանոգոն հանդես կգա 99 համարի մարզաշապիկով։

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական