Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Առաջ ացնելով նշեն, որ Կառլո Անչելոտիի սաները հերթական դրամատիկ խաղում ցույց տվեցին կամային բարձր որակներ և հաղթեցին ամուր պաշտպանությամբ աչքի ընկնող Դիեգո Սիմիոնեի «Ատլետիկոյին»։
Հանդիպումն ավրատվեց 3-1 հաշվով։ Հանդիպման 19-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ալվարո Մորատան։ Նրա գոլը միակն էր առաջին խաղակեսում։ Ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս եկավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Նա հավասարեցրեց հաշիվը 79-րդ րոպեին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակի 99-րդ րոպեին «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը կարմիր քարտ ստացավ, որից հետո Կարիմ Բենզեման Վինիսիուս Ժունիորի գոլային փոխանցումից հետո առաջ մղեց Մադրիդի «Ռեալին»։ Վերջին րոպեներին Վինիսիուսը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-1։