Սպորտ

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության առաջին խաղում «Մանչեսթրը» հաղթում է խոշոր հաշվով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/2 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ: Շտապելով նշենք, որ «Մանչեսթրը» այս խաղում ոչ մի շանս չտվեց և հաղթեց խոշոր հաշվով՝ 3-0։

4-րդ րոպեին դաշտի կենտրոնից սկսած գեղեցիկ անցումից հետո հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը։ Ընդմիջումից անմիջապես առաջ Վեգհորստը կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ խփելով իր առաջին գոլը անգլիական ակումբի կազմում: Հանդիպման երկրորդ կեսում միակ գնդակը խփեց կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը` ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։