Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Բարսելոնան» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին»։ Այս խաղու կատալոնացիների համար հաղթական էր Ուսման Դեմբելեյի խփած միակ գնդակը (56)։
«Բարսելոնան» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» խաղի հաղթողին: