Սպորտ

Իսպանիայի հավաքականի մարզիչը և Ռամոսը կքննարկեն ֆուտբոլիստի հավաքական վերադարձը

Իսպանիայի հավաքականի մարզիչը և Ռամոսը կքննարկեն ֆուտբոլիստի հավաքական վերադարձը

Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ Իսպանիայի հավաքականի ճամբար։ Այս մասին հաղորդում է իսպանական AS պարբերականը։ Ըստ պարբերականի՝ Իսպանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն իր աշխատանքը սկսել է վետերան ֆուտբոլիստների հետ հանդիպումներով և ցանկանում է լսել Ռամոսի կարծիքը հավաքական վերադառնալու հետ կապված։ 

Հանդիպումը սակայն չի ենթադրում, որ ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպանը կընդգրկվի Եվրո 2024-ի ընտրական խաղերի համար Նորվեգիայի և Շոտլանդիա դեմ խաղերի հատացուցակում։ Ամեն ինչ կախված կլինի առաջիկայում ֆուտբոլիստի ցուցադրած խաղից։ 

Եթե Ռամոսի վերադարձը կայանա, ապա նա կկրի ավագի թևկապը։ Բանակցությունները ձախողվելու դեպքում Իսպանիայի հավաքականի ավագի թևկապի թեկնածուներ կարող են հանդիսանալ Ժորդի Ալբան, Կոկեն, Մորատան և Ասպիլիկուետան

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական