Սպորտ

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը փոխվել է

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Կազանից տեղափոխել է 2023 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպման վայրը։ Կազմակերպությունն ընտրել է Աթենքը որպես գավաթի հանդիպման նոր վայր: Խաղը կկայանա Հունաստանի մայրաքաղաքի Գեորգիոս Կարայսկակիս մարզադաշտում՝ օգոստոսի 16-ին։

Հիշեցնենք, որ Կազանն ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի 2023 թվականի խաղն ընդունելու իրավունք էր ստացել երկու տարի առաջ։ Սա կարող էր լինել Ռուսաստանում անցկացվող առաջին եվրոպական սուպերգավաթը։

Ավելի վաղ Ռուսաստանից արդեն տեղափոխվել էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը և ֆուտբոլի եվրոպական մրցաշարերի տնային հանդիպումները, Եվրալիգայի բասկետբոլի հանդիպումները, Ֆորմուլա 1-ի ռուսական փուլը և այլ մրցաշարեր։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։