Սպորտ

«Լացիոն» ջախջախում է «Միլանին» և բարձրանում է երրորդ հորիզոնական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Լացիոն» ջախջախում է «Միլանին» և բարձրանում է երրորդ հորիզոնական (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» հյուրընկալվեց Հռոմի «Լացիոյին»: Տան տերերը ֆենոմենալ խաղով ջախջախեցին միլանյան ակումբին՝ հաղթելով 4-0 հաշվով: 

Մաուրիցիո Սարիի թիմից մեկական անգամ աչքի ընկան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը, Մատիա Ձականին, Լուիս Ալբերտոն ու Ֆելիպե Անդերսոնը։

Այս հաղթանակից հետո «Լացիոն» 37 միավորով 3-րդն է: «Միլանը» 2-րդն է՝ 38 միավորով: 37-ական միավոր ունեն նաև «Ինտերն» ու «Ռոման», որոնք լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական