Սպորտ

«Փյունիկը» Թուրքիայում հաղթել է ռուսական թիմին

Թուրքիայի Բելեք քաղաքում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Փյունիկն» ըկերական խաղում հաղթանակ է տոնել «ԲՄԱ-Խաբարովսկի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվել է 4։2 հաշվով, հայտնում է ակումբի լրատվության բաժինը։ 

«ԲՄԱ-Խաբարովսկը» հանդես է գալիս Ռուսաստանի հզորությամբ երկրորդ դիվիզիոնում՝ Առաջին լիգայում և այս պահին ընթանում է 5-րդ տեղով՝ առաջատարին զիջելով ընդամենը 8 միավորով։

«ԲՄԱ-Խաբարովսկի» կազմում հանդես են գալիս «Փյունիկի» միանգամից երկու նախկին ֆուտբոլիստներ՝ կիսապաշտպան Մագոմեդ Մուսալովը և դարպասապահ Վլադիմիր Սուգրոբովը: «Բանակայինների» կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Իշխան Գելոյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում։