Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023

USD393.83

EUR418.72

RUB5.30

Երևան 1 ℃

Рус Eng

Սպերցյանը ամռանը կարող է տեղափոխվել իտալական Ա Սերիա

Սպորտ

24 Հունվարի, 11:28

Իատալական «Ֆիորենտինան» հետաքրքրված է «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով:

«Իտալիայում Սպերցյանի ծառայություններով հետաքրքրվում է միայն մեկ ակումբ՝ «Ֆիորենտինան»։ Նախորդ ամռանը «մանուշակները» ցանկանում էին ձեռք բերել հայ կիսապաշտպանին, սակայն ֆուտբոլիստն ինքն էր հրաժարվել տրանսֆերից։ Սպերցյանը խոստացել էր «Կրասնոդարին»՝ խաղալ 2022/23 մրցաշրջանում։ Այս պատճառով Ֆլորենցիայում այս ամառ ևս ցանկանում են փորձել ձեռք բերել Սպերցյանին»,- իրավիճակին ծանոթ աղբյուրի խոսքը մեջբերում է «Sport24»-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանով հետաքրքրվում են ՊՍՎ-ն, «Լացիոն» և «Վիլյառեալը»:

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նա իր նորամուտը նշեց թիմի հիմնական կազմում՝ 2021 թվականին։ Նրա պայմանագիրը ռուսական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 խաղի բոլոր մրցաշարերում, խփել 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

«Հայտնի ուժերը»՝ պատմության դատաստանի առաջ

Արտակ Խաչատրյան

Իսկ արդյո՞ք ռուս խաղաղապահները պաշտպանության կարիք ունեն, այն էլ՝ նման կերպ