Սպորտ

Կարեն Խաչանովը դուրս է եկել Australian Open-ի կիսաեզրափակիչ

Ծագումով հայ ռուսաստանցի աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Մրցաշարն անցկացվում է Մելբուրնում։

Քառորդ եզրափակչի խաղում Խաչանովը հանդիպել է ամերիկացի Սեբաստիան Կորդայի հետ։ Երբ հաշիվը հօգուտ Խաչանովի էր՝ 7:6 (7:5), 6:3, 3:0, Կորդան վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարը շարունակել։ Կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի հույն Ստեֆանոս Ցիցիպասի և չեխ Իրժի Լեեչկայի միջև պայքարի հաղթողի հետ:

 

Հետևեք մեզ Telegram-ում։