Սպորտ

Ադրբեջանը թենիսի միջազգային ֆեդերացիայից պահանջել է պատժել Խաչանովին

Ադրբեջանը թենիսի միջազգային ֆեդերացիայից պահանջել է պատժել Խաչանովին

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան բողոքի նոտա է ուղարկել թենիսի միջազգային ֆեդերացիային՝ պահանջելով պատժել ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովին։ Ադրբեջանցիները սադրանք են անվանել Ավստրալիայի բաց առաջնությունում թենիսիստի հայտարարությունները՝ ի պաշտպանություն չճանաչված Լեռնային Ղարաբաղի:

Հիշեցնենք, որ հայ թենիսիստը 2 անգամ Ավստրալիայի բաց առաջնությունում տարած հաղթանակից հետո աջակցության խոսքեր է գրել ԼՂ մասին: 1/8 եզրափակիչ դուրս գալուց հետո տեսախցիկին հայտնվել է «Արցախ, ուժեղ մնա» գրությունը, իսկ հաջորդ հաղթանակին հաջորդել է «Շարունակեք հավատալ մինչև վերջ: Արցախ, եղիր ուժեղ» գրությունը:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական